Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը սպիտակ հագուստ է կրում։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինն արձակել է ալիքավոր մազերը, իսկ նուրբ շպարն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան. «Յուրօրինակ», «տիկնիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան պատկերված էր ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է փոքրիկ դստերը, մեղմ գրկախառնված էր։ Աննան սպիտակ, կարճ զգեստ էր ընտրել, որը բաց էր ուսերի հատվածում։ Երգչուհին արձակել էր մազերն ու բնական շպարով էր։