Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կարճ զգեստ է ընտրում, որն ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Իվետան նախապատվություն է տվել երկարաճիտներին։ Երգչուհին արձակել է մազերը։ Մեկնաբանությունների հատվածում Իվետան հետեւորդների հարցրել է, թե իր ու Արա Մարտիրոսյանի «Полу я» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի որ հատվածն են նրանք ավելի շատ հավանում. երգչուհին այս հագուստով ներկայացել է հենց այդ տեսահոլովակում։

 

Օրեր առաջ հրապարակված սեւ-սպիտակ կադրերում երգչուհին մեքենայի ղեկին էր։ Նա մուգ գույնի վերնազգեստ էր կրում, հավաքել էր մազերը։ Սիրված երգչուհու կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Հետհաշվարկ, մնաց 2 օր»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր Իվետան, իսկ հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել. «Դու պարզապես կրակ ես»։