Միշտ ոճային երգչուհի Իվետա Մուկուչյանի մայրը նշել է ծննդյան օրը։ Երգչուհին համատեղ լուսանկար է հրապարակել գեղեցկուհի մայրիկի հետ ու շնորհավորել նրան։
«Ծնունդդ շնորհավոր, մեր Սիսի։ Դու այն մարդն ես, ով մեզ համախմբած է պահում լավ եւ վատ օրերին... Մեր ուժի եւ սիրո աղբյուր, առողջ եղիր: Մենք սիրում ենք քեզ, մամ»,- Instagram-ում գրել է Իվետան։ Հետեւորդները միացել են շնորհավորանքներին ու բազմաթիվ բարեմաղթանքներ գրել։
Ավելի վաղ երգչուհին գեղեցիկ լուսանկար էր հրապարակել Մեքսիկայից։ Նա վարդագույն լողազգեստ էր կրում, կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով։ «Թուլումում ամբողջապես լիցքավորվել եմ եւ վերադարձել տուն՝ ձայնագրման ստուդիայում փակվելու: Այս տարի երաժշտությունը տարածվելու է արմավենիների նման, ինչպես Մեքսիկայում»,- գրել էր նա։ Երգչուհու հետեւորդները շտապել էին նրան հաճոյախոսություններ անել. «Դիցուհի», «դու լավագույնն ես», «ռումբ»։