Երգչուհի Անահիտ Սիմոնյանը կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը պատկերված է իր ու երաժիշտ Հայկոյի որդու՝ Արմանի հետ։ Անահիտ Սիմոնյանը ջերմ գրկել է որդուն։ Նա սպիտակ բլուզ է ընտրել, պարզ սանրվածք ու արտահայտիչ շպար։ «Մենք կրկին միասին ենք»,- հրապարակումը մակագրել է հմայիչ երգչուհին։
Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին սեւ, կիպ տաբատ էր կրում, որը համադրել էր ծաղկային պրինտով տոպի հետ։ Անահիտ Սիմոնյանը բեժ գույնի երկարաճիշտ կոշիկներ էր ընտրել։ Նա նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին եւ արչտահայտիչ շպարին։ «Ինչ-որ բան քեզ բերել է այնտեղ, որտեղ հիմա ես... Վստահիր այդ ուժին»,- լուսանկարը ռուսերենով մակագրել էր նա։