Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Անահիտը բաց գույնի շապիկ է կրում։ Նա արձակել է մազերն ու առանց շպարի է։ «Ողջույն»,- հրապարակումը կարճ մակագրել է Անահիտը՝ նշելով, որ լուսանկարն արվել է Ֆլորիդայում։