Երգչուհի Անահիտ Սիմոնյանը Դուբայում արված նոր լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ զգեստ է կրում, որն առանձնանում է խորը լանջաբացվածով։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Երգիչ Հայկոյի կինը կերպարն ամբողջացրել է խոշոր ու շքեղ աքսեսուարով՝ ականջօղով։ «Նա իրեն թույլ էր տալիս աշխարհի ամենամեծ շքեղությունը՝ թքած ունենալ մյուսների կարծիքի վրա»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է երիտասարդ մայրիկը, իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Աննման», «այնքան գեղեցիկ»։
Օրերս հրապարակված կադրերում երգչուհին սեւ շապիկ էր կրում։ Նա հավաքել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել՝ ընդգծելով աչքերն ու շուրթերը։ Որպես աքսեսուար՝ Անահիտ Սիմոնյանը թեւնոցներ էր ընտրել։ «Կինը, որը կարողացել է իր նկատմամբ սեր, ատելություն ու նախանձ առաջացնել, զուր չի ապրում»,- հրապարակումն այս մակագրությամբ էր ուղեկցել երիտասարդ մայրիկը։