Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ հագուստ է կրում՝ տաբատ, շապիկ։ Նա արձակել է մազերն ու լայնեզր գլխարկ է կրում։ Անահիտ Սիմոնյանն արտահայտիչ շպարով է, կերպարն ամբողջացրել է նուրբ թեւնոցը։