Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում երգչուհին ամառային կերպարում է։ Նա ծաղկավոր տոպ է կրում, սեւ վերնազգեստ։ Երգիչ Հայկոյի կինն արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։
Օրեր առաջ Անահիտ Սիմոնյանի լուսանկար էր հրապարակել նրա մտերիմ ընկերուհին՝ Լիլիթ Բասյանը։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ Լիլիթը ջինսե կարճ կիսաշրջազգեստ էր կրում, ջինսե բաճկոն։ Կերպարն ամբողջացրել էին ոճային փոքրիկ պայուսակն ու սպորտային կոշիկները։ Անահիտը նույնպես ջինսե կիսաշրջազգեստով էր։ Կերպարն ամբողջացրել էին կաշվե, սեւ բաճկոնն եւ կիսաերկարաճիտները։ Լիլիթը հրապարակմանը կից գրել էր․ «Ամերիկա, իմ հրաշալի օրերը Վասիլիի հետ։ Մենք դրանք կկրկնենք, Անահիտ Սիմոնյան։ Դու ինձ այդպես էլ Դիսնեյ չտարար, պարտք ես»։