Երգչուհի Անահիտ Սիմոնյանը Դուբայից նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրում երգչուհին պատկերված է շքեղ մեքենայի կողքին։ Նա կրում է վանդակավոր վերնաշապիկ-զգեստ, սպորտային կոշիկներ։ Երգչուհին ընդգծված շպարով է, արձակված վարսերով։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

 

Ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին կրում էր խորը դեկոլտեով տոպ, սեւ երանգի կիսաշրջազգեստ։ Երգչուհին վառ շպարով էր, արձակված վարսերով։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել. «Կրակ աղջիկ», «Շքեղ»։