Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սե տաբատ է կրում, սպիտակ շապիկ։ Անահիտ Սիմոնյանը հագուստը համադրել է սեւ երկարաճիտների հետ։ Երգչուհին արձակել է ուղիղ հարդարված մազերը, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել է գեղեցկությունը։ «Կարծում եմ՝ այս լուսանկարը մակագրելու կարիք չունի, դուք արդեն հասկացաք»,- գրել է նա՝ օգտագործելով «ինձանից հեռու մնացեք» հեշթեգը։ Հետեւորդները հաճոյախոսություններ են գրել. «Կրակ», «շատ գեղեցիկ»։