Դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Շողերը պատկերված է ավտոմեքենայում։ Նա սեւ հագուստ է կրում ու արձակել է մազերը։ Երիտասարդ մայրիկը շպարված չէ, լուսանկարը չի մեկնաբանել։
Օրեր առաջ հրապարակված կադրերում Շողերը վառ գույնի տաբատ էր կրում, ոճային պիջակ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, վառ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ գոտի, ժամացույց, նուրբ ականջօղեր։