Դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Շողերը վառ գույնի տաբատ է կրում, ոճային պիջակ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, վառ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ գոտի, ժամացույց, նուրբ ականջօղեր։
Օրեր առաջ հրապարկված կադրերում երիտասարդ մայրիկը պատառոտված ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ շապիկի հետ։ Շողերն արձակել էր մազերը, նախապատվություն տվել բնական շպարին՝ ընդգծելով շուրթերը։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու հաճոյախոսություններ գրել։