Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ տոպ է կրում ու տաբատ։ Նա հավաքել է մազերը, կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ արել երգչուհուն, որը վերջին տարիներին ԱՄՆ է ապրում. «Պարզապես գեղեցիկ»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Արմինկան պատկերված էր երգիչ Սարոյի ու քրոջ՝ Լուսինեի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ «Երբ հեռախոսդ փորփրելիս լավ ժամանակների նկարներ ես գտնում»,- լուսանկարն այսպես էր մակագրել Արմինկան։