Դերասանուհի Եվա Բաղդասարյանը, ով հանդես է գալիս «Երկուսով» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առօրյա կերպարում։ Լուսանկարն արվել է նկարահանման հրապարակում։
Միկրոբլուգում հրապարկված լուսանկարում Եվան կրում է խորը դեկոլտեով ճերմակ տոպ, կապույտ ջինսե տաբատ, բարձրակրունկներ։ Նա արձակել է ուղիղ հարդարված երկար մազերը, նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։