Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրում Գայանեն կրում է խորը դեկոլտեով սեւ երանգի զգեստ։ Նա արձակել է ալիքավոր վարսերը, նախընտրել՝ նվազագույն շպար։ Նրա կերպարն ամբողջացնում է վզնոցը։ Հրապարակմանը կից Գայանե Ասլամազյանը գրառում չի կատարել, սակայն հետեւորդները մենաբանությունների հատվածում բավականին ակտիվ են գտնվել եւ բազում հաճոյախոսություններ հղել նրան․ «Անթերի», «Թագուհի», «Հրաշք», «Ամենահմայիչ»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված հոլովակում Գայանեն կրում էր ոսկեգույն, խորը դեկոլտեով երկարափեշ զգեստ, ինչն էլ ավելի էր ընդգծել նրա սլացիկ կազմվածքը։ Նրա վարսերն արձակված էին, նուրբ շպարով էր։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ էին ուղղել նրան՝ գրելով․ «Անկրկնելի», «Գեղեցկություն»։