Դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է լողափին։ Նա ջինսե տաբատ է կրում, բաց մոխրագույն բլուզ։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցով եւ վզնոցով։ «Ամառ 2020»,- հրապարակումը մակագրել է նա։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական մեկնաբանություններ գրել։
Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին արձակել էր մազերը։ Նա դիմահարդարված չէր եւ լուսանկարը չէր մեկնաբանել։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Խելահեղ գեղեցկություն»։