Դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է օվկիանոսի ափին։ Նա շորտ է կրում, սեւ հագուստ։ Գայանե Ասլամազյանը կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցով։ Մեկնաբանությունների հատվածում նա մի շարք հեշթեգ է օգտագործել, այդ թվում «օվկիանոս», «տրամադրություն», «ամառ 2020»։ Հետեւորդները հաճոյախոսություններ են գրել. «Խոսքերն ավելորդ են»։
Օրերս հրապարակված կադրում Գայանե Ասլամազյանը, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է ապրում, սեւ հագուստ էր կրում։ Նա արձակել էր վարսերը, նվազագույն շպար նախընտրել։ Հաղորդավարուհու կերպարն ամբողջացրել էր վզնոցը։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել։