երասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում։ Գայանե Ասլամազյանն արձակել է մազերը, նուրբ ականջօղեր ընտրել։ Նա նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ Թեեւ դերասանուհին սեւ-սպիտակ լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Հիասքանչ», «հայկական գեղեցկություն», «շքեղ», «անհավատալի գեղեցկություն»։  

 

Ավելի վաղ հրապարակված կադրում հաղորդավարուհին սեւ զգեստ էր կրում, վարսերը գեղեցիկ հարդարված էին։ Նա վառ շպար էր ընտրել՝․ ընդգծված աչքեր, մեղմ շուրթեր։ Գայանեի կերպարն ամբողջացրել էր մեծ աքսեսուարը՝ ականջօղը։ Նրա ձեռքերում վարդերի փունջ էր։ Հրապարակմանը կից Գայանեն գրառում չէր կատարել, սակայն նրա հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել նրան։