Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ բլուզ է կրում։ Նա գեղեցիկ շպար է ընտրել՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ Կերպարն ամբողջացնում է ոճային աքսեսուարը՝ ժամացույցը։ Երիտասարդ մայրիկը լուսանկարը չի մեկնաբանել։