Երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին վառ գույնի, կարճ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Շողերն այն համադրել է կարմիր բարձրակրունկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին՝ շուրթերն ընդգծելով կարմիր շրթներկով։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ են գրել. «Ինչպես միշտ, չքնաղ»։