Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում բավականին ակտիվ է։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։

Էմմին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։ Երգչուհին կրում է ուլտրակարճ զգեստ, ինչն ընդգծել է երիտասարդ մայրիկի գեղեցիկ կազմվածքը, մարզակոշիկներ։ Կերպարն ամբողջացրել է փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից երգչուհին գրառում չի կատարել։