«Միսս տիեզերք 2020»-ի հայաստանյան ներկայացուցիչ, «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի 1-ին վիցե-միսս Մոնիկա Գրիգորյանն Ինստագրամի իր էջում նոր ֆոտոշարք է հրապարակել:
Արարատ լեռան ֆոնին արված կադրերում հայ գեղեցկուհին ներկայացել է ոտաբոբիկ, մոխրագույն զգեստով և վառ շպարով:
Ֆոտոշարքին կից Մոնիկան նաև գրառում է կատարել, որում ասված է.
«Դեռ դպրոցական տարիներից, երբ խոսք էր գնում Հայաստանի մասին, մեր մշակույթի և պատմության մասին` իմ բոլոր մտքերը պտտվում էին մեկ առանցքի շուրջ: Այն էր Հայաստանի մասին հնարավորինս շատ մարդկանց պատմելն ու ներկայացնելը:
Հիմա, երբ ունեմ այդ հնարավրությունը, իմ ամբողջ ռեսուրսը, ուժն ու եռանդը միտված են Հայաստանը մեծ հարթակներում հավուր պատշաճի ներկայացնելուն:
Հիմա, առավել քան երբևէ, մենք ունենք ներկայացված և լսված լինելու կարիք: Աշխարհը սպասում է հենց մեզ, ամենահին և միևնույն ժամանակ ամենանորար ու ստեղծագործ ժողովրդին:
Ես խորապես հավատացած եմ, որ եթե յուրաքանչյուրս վերցնենք պատասխանատվությունը լինելու արժանի հայ, մեր մասին կշարունակեն իմանալ և խոսել բոլորը...
Դեպի նոր հաղթանակներ...»