Միսս տիեզերք 2020-ում Հայաստանը կներկայացնի Մոնիկա Գրիգորյանը:
«Շատ մեծ նշանակություն ունեն երազանքները մեր կյանքում, դրանք մեզ հույս են տալիս, լուսավորում են , գունավորում են մեր կյանքը։ Յուրաքանչյուրս էլ կարող ենք իրականցնել մեր երազանքները, հավատալով, այդ երազանքը նպատակ դարձնելով ու հասնելով դրան։ Երբ երազանքները ի կատար են ածվում, դու քեզ զգում ես ամենաերջանիկը ու հասկանում ես, որ չնայած դժվարություններին, կորուստներին ու փորձություններին, միևնույն է կյանքը հրաշալի է ։ Երբեք շատ չէ երազել և երբեք ուշ չէ։ Կյանքն էլ հենց նրանով է հրաշալի։ Երազի՛ր, քանի դեռ դրանք իրականություն չեն դարձել։Երազի՛ր քանի դեռ ապրում ես»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Մոնիկա Գրիգորյանը: