«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում կաշվե տաբատ է կրում եւ հետաքրքիր նախշերով բոլզւ, որը համադրել է սեւ գոտու հետ։ Նա խոշոր աքսեսուարներ է ընտրել, բարձրակրունկ կոշիկներ։ Լուսինեն կադրերը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները հաճոյախոսություններ են գրել նրան. «Միշտ գեղեցիկ ու երիտասարդ»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն գեղեցիկ զգեստ էր կրում։ Երիտասարդ մայրիկն այն համադրել էր սեւ, երկարաճիտ կոշիկների հետ։ Լուսինեն արձակել էր մազերն ու նուրբ շպարով էր։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու շտապել հաճոյախոսություններ գրել. «Նա այնքան գեղեցիկ է»։