«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լուսինե Թովմասյանը վանդակավոր շրջազգեստ է կրում եւ սեւ բլուզ։ Նա երկարաճիտներ է ընտրել ու կերպարն ամբողջացրել բարակ գոտիով։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ «Այսօր»,- մեկնաբանություններում անգլերենով գրել է նա։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել նրան. «Միշտ յուրօրինակ ու անկրկնելի»։