«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լուսինեն գեղեցիկ զգեստ է կրում։ Երիտասարդ մայրիկն այն համադրել է սեւ, երկարաճիտ կոշիկների հետ։ Լուսինեն արձակել է մազերն ու նուրբ շպարով է։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու շտապել հաճոյախոսություններ գրել. «Նա այնքան գեղեցիկ է»։
Ավելի վաղ հրապարակվա լուսանկարներում նա պատկերված էր ամուսնու հետ։ «Կարեւոր չէ, թե ինչի վրա ես ծիծաղում: Ամենակարեւորը`զգալ միմյանց եւ ավելի շատ ծիծաղել»,- գրել էր նա։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել նրանց. «Ներդաշնակություն», «Ինչ լավն եք, անսահման սեր ու երջանկություն ձեզ»։