«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը, որն օգոստոսի սկզբին երկրորդ անգամ մայր է դարձել, նոր տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը:։
Instagram-յան էջում հրապարակված հոլովակում Լուսինեին նկարում է ամուսինը՝ Արթուրը։ Գեղեցկուհին կրում է սեւ տաբատ, բաց երանգի վերնաշապիկ եւ ամառային, ոճային կոշիկներ։ Հրապարակմանը կից Լուսինեն անգլերեն լեզվով գրել է․ ««Ես ամենահաջողակ մարդն եմ, քանզի ունեմ ամենալավ լուսանկարչին»։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում գեղեցկուհին պատկերված էր երեխաների՝ դստեր՝ Արիանայի եւ որդու՝ Ալեքի հետ։ Կադրերն արվել էին ջրի եւ նավերի գեղեցիկ ֆոնին։ Լուսինեն ու Արիանան լայն ժպտում էին։ Լուսինեն սպիտակ շապիկ էր կրում եւ արեւային ակնոց։ «Եռյակը»,- ջերմ լուսանկարը մակագրել էր նա։