«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը իր ինստագրամայն էջում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Հրապարակված լուսանկարն արվել է ընտանեկան հանգստի ընթացքում։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը վագրային պրինտով զգեստ է կրում, որը համադրել է սպորտային կոշիկի հետ։ Լուսինեն արձակել է մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, պայուսակ։