«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։
Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում Լուսինեն արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը մեկնաբանություններում նշել է, որ մարտի համար մեծ ծրագրեր ունի։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Շատ գեղեցիկ»։