«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է ամուսնու, դստեր՝ Արիանայի եւ որդու՝ Ալեքի հետ։ Մեկնաբանություններում Լուսինեն բարի օր է մաղթել հետեւորդներին, որոնք շտապել են հաճոյախոսություններ անել․ «Շատ հաճելի ընտանիք է, Աստված պահապան»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր ամուսնու հետ։ Կադրում զույգը համբուրվում էր։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ արխիվային լուսանկարներն արվել էին Իտալիայում։ «Մեր երկուսից ես շատ ավելի թույլ եմ՝ շուտ բռնկվում եմ, շուտ սթրեսի և խուճապի եմ մատնվում, բայց ասեմ, որ միեւնույն ժամանակ միանգամից եւ հեշտությամբ վերադառնում եմ իմ նորմային: Համենայն դեպս նրա մոտ շատ հեշտ է ստացվում յուրաքանչյուր ինձ համար անելանելի իրավիճակից դուրս բերելը: Կարեւորը զգալ միմյանց եւ իմանալ թույլ կողմերը եւ դրանք էլ ավելի ուժեղացնել»,- գրել էր նա։