«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն ընտանեկան ֆոտոշարքից նոր լուսանկարներ է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լուսինեն ընտանիքի անդամների հետ է․ ամուսինը, դուստրն ու որդին։ «Ընտանեկան լուսանկար», - հրապարակմանը կից գրել է գեղեցկուհի մայրիկը։
Իսկ հետեւորդները բազում դրական խոսքեր ու մաղթանքներ են հղել նրանց՝ գրելով․ «Աստված պահի ձեր գեղեցիկ ընտանիքը», «Միշտ բնական ու միշտ յուրովի։ Շաաատ սիրուն եք», «Հավերժական սեր ձեզ, գեղեցկուհի ջան», «Գեղեցիկ ընտանիք», «Դուք ուղղակի հրաշք եք»։
Ավելի վաղ հրապարակված սեւ-սպիտակ կադրում Լուսինեն հմայիչ կերպարում էր։ Նա նվազագույն շպարով էր, վարսերն արձակված էին։ Հրապարակմանը կից գեղեցկուհու հետեւորդները բավականին ակտիվ էին գտնվել եւ հաճոյախոսություններ ուղղել նրան՝ գրելով․ «Նուրբ ու կանացի»,«Ամենաբնական», «Հիասքանչ ես, Լուսինե ջան», «Ամենագեղեցիկ, ամենաբնական հայուհին», «Գեղեցկուհի, շատ եմ սիրում Ձեզ»։
Լուսանկարները՝ pargev_aydinyan_photography