«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», հաղորդավարուհի Լուսինե Թովմասյաննն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է դստեր՝ Արիանայի հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկն, ինչպես միշտ, ոճային կերպարում է։ Լուսինե Թովմասյանը ջինսե տաբատ է կրում, բաց կապույտ բլուզ։ Նա սպորտային կոշիկներ է ընտրել, հավաքել մազերն, իսկ կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Սկյուռիկիս հետ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։
Օրեր առաջ ընտանեկան հրապարակմանը կից Լուսինե Թովմասյանը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Այս ինքնամեկուսացման երկու ամիսների ընթացքում շատ կարեւոր է հոգեպես ուժեղ լինել եւ նյարդերը պինդ պահել (որ վերջում չգժվենք)։ Բոլորին հանգիստ եւ խաղաղ հանգստյան օրեր»։