«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով, տեսանյութերով, ինչպես նաեւ առօրյան ու հանգիստը նկարագրող հրապարակումներով:
Գեղեցկուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամառային հմայիչ կերպարում։ Կադրում Լուսինեն կրում է ամառային, պուտավոր պրինտով զգեստ։ Նա արձակել է վարսերը, իսկ հրապարակմանը կից գրել է․ «Երազում եմ»։ Գեղեցկուհու հետեւորդները մեկնաբանությունների հատվածում հաճոյախոսություններ են գրել․ «Անթերի»։
Օրեր առաջ հրապարկված կադրերում երկու երեխաների մայրիկը պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ «Երեկվա մասին»,- հրապարակումը մակագրել էր Լուսինե Թովմասյանը։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել. «Այնքան լավն եք», «գեղեցիկ զույգ»։