«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով, տեսանյութերով, ինչպես նաեւ առօրյան ու հանգիստը նկարագրող հրապարակումներով:
Գեղեցկուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կրում է սպիտալ բլուզ ու կիսատաբատ, ինչ էլ ավելի է ընդգծել նրա սլացիկ ոտքերը, կապույտ բաճկոն։ Գեղեցկուհի մայրիկն արձակել է վարսերը։ Նրա կերպարն ամբողջացնում են մարզակոշիկներն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Լուսինե Թովմասյանն անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Կապույտի 50 երանգները»։