«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել։
Լուսինե որդին՝ Ալեքը, 8 ամսական է դարձել, ինչի առիթով նա ընտանեկան ջերմ կադրեր է հրապարակել։ Կադրում Լուսինեն պատկերված է ամուսնու, դստեր՝ Արիանայի եւ որդու հետ։ Նրանք ջերմ ժպտում են։ «Իմ 8 ամսական մեծ տղան՝ Ալեքը»,- մեկնաբանություններում գրել է նա։
Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Լուսինեն գարնանային հմայիչ կերպարում էր։ Նա կրում էր սեւ ջինսե տաբատ, նույն երանգի բլուզ եւ ժիլետ։ Գեղեցկուհին հավաքել էր վարսերը։ Գարնանային առօրյա կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից գեղեցկուհին գրել էր․ «Բայց ասեք, թե որքան քիչ բան է հարկավոր երջանիկ լինելու համար։ Իսկ ի՞նչ է ձեզ հարկավոր երջանիկ լինելու համար.....»։