«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանի էջը լի է դրական հրապարակումներով։ Նա հաճախ է ընտանեկան ջերմ կադրեր հրապարակում, որոնք ժպիտ են պարգեւում։
Այս անգամ Լուսինեն իր միկրոբոլոգում լուսանկար է տեղադրել դստեր Արիանայի հետ։ Մայր ու դուստր լայն ժպտում են։ Լուսինեն սեւ հագուստ է կրում եւ արտահայտիչ շպարով է, շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։ Արիանան եւս վառ կերպարում է։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել։ «Ինչ լավն ես դու, փոքրիկ հրեշտակ»,- գրել է օգտատերերից մեկը։
Օրեր առաջ հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր որդու հետ։ Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը լուսանկարում ջերմ գրկել էր փոքրիկին։ Մայր ու որդի ժպտում էին։ Իսկ հրապարակմանը կից Լուսինեն գրել էր․ «Ժպիտ, արեւ ու սեր բոլորին»։