Մոդել, հաղորդավարուհի  Լուսինե Թովմասյանն իր ինստագրամյան էջում ամուսնու հետ լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Իտալիայում: Լուսանկարներին կից նա գրել է․

«Ես շատ զգացմունքային եմ։ Իմ դեմքին միշտ ամեն ինչ գրված է. ինչ եմ զգում, ինչպես եմ վերաբերվում ինչ-որ բանի, կամ ինչ-որ մեկի: Ես լացում եմ առանց պատճառի և լիաթոք ծիծաղում: Ես զգացմունքային եմ, և ինձ այնքան հեշտ է ապրել այսպես: Ի՞նչ եք կարծում, զգացմունքային լինելը օգնում է, թե խանգարում»: