«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է ամուսնու հետ։ Կադրում զույգը համբուրվում է։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ արխիվային լուսանկարներն արվել են Իտալիայում։ «Մեր երկուսից ես շատ ավելի թույլ եմ՝ շուտ բռնկվում եմ, շուտ սթրեսի և խուճապի եմ մատնվում, բայց ասեմ, որ միեւնույն ժամանակ միանգամից եւ հեշտությամբ վերադառնում եմ իմ նորմային: Համենայն դեպս նրա մոտ շատ հեշտ է ստացվում յուրաքանչյուր ինձ համար անելանելի իրավիճակից դուրս բերելը: Կարեւորը զգալ միմյանց եւ իմանալ թույլ կողմերը եւ դրանք էլ ավելի ուժեղացնել»,- գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին 10 տարի առաջ՝ 2010թ.-ին։ Մեկնաբանություններում Լուսինեն նշել էր, որ լուսանկարն արվել է Իսպանիայում։ «2010թ. դե գնա ու հավատա, որ 10 տարի անցավ: Ես էլ ընկա հիշողությունների գիրկը: Ուզում եմ ամառ ու ճամփորդել...»,- մեկնաբանությունների հատվածում գրել էր նա։
Հետևեք NEWS.am STYLE