Երգչուհի Լիլուն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է ամուսնու հետ։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող Լիլուն սպասում է երկրորդ երեխայի ծնունդին. երգչուհին դուստր կունենա։ Հրապարակված կադրերում Լիլուն ու ամուսինը պատկերված են՝ ձեռք ձեռքի բռնած։ Երգչուհին երեկոյան կերպարում է, իսկ մեկնաբանությունների հատվածում մի քանի հեշթեգ է օգտագործել, այդ թվում «ընտանիք», «սեր», «սիրահարված»։
Օրերս հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ հագուստ է կրում։ Երիտասարդ մայրիկը հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Մեկնաբանություններում նա շնորհակալություն էր հայտնել ծննդյան օրվա առիթով շնորհավորանքների համար: