Երգչուհի Լիլուն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) երգչուհին պատկերված է ամուսնու հետ։ Զույգը սպասում է երեխայի ծնունդին։ Կադրերն արվել են լողափին, լուսանկարը մեկնաբանված չէ։ Լիլուն ու ամուսինը ջերմ գրկախառնված են։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Լիլուն հայտնել էր, որ հղիության լուրն իմացել է մարտ ամսին: Երգչուհին խոստովանել էր՝ սկզբում հակասական զգացողություններ է ունեցել, քանի որ կարծել է՝ դեռ շուտ է երկրորդ երեխայի մասին մտածելը, բայց ժամանակի ընթացքում հարմարվել է այդ մտքին ու աժմ իրեն շատ երջանիկ է զգում. «Այս լուրին ավելի շատ սպասում էր ամուսինս: Ես՝ ինքս, սկզբում շփոթմունքի մեջ էի, դեռ պատրաստ չէի երկրորդ անգամ մայրանալուն, քանի որ մտածում էի՝ դեռ միայն Ռոբերտի խնամքով պետք է զբաղվեմ, իսկ հետո հասկացա, որ ավելի հետաքրքիր կլինի, որ երկու երեխաներիս միաժամանակ մեծացնեմ: Կամաց-կամաց սկսեցի հարմարվել այդ մտքին: Այժմ հաճելի զգացողություններ ունեմ: Շատ հուզվեցի, հատկապես, ամուսնուս էմոցիաներից, երբ իմացավ, որ բալիկի ենք սպասում: Նրա արձագանքը շատ էմոցիոնալ էր»: