Թուրքիայում բնակվող, տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանի Instagram-ի էջը պարզապես ողողված է հրապուրիչ ֆոտոշարքերով, գայթակղիչ կադրերով, ընտանեկան, ջերմ լուսանկարներով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա հագեցած ու զվարճանքներով լի առօրյան:
Մարիամ Մելիքյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամուսնու հետ։ Կադրում երիտասարդ ամուսինները ջերմ գրկախառնված են։ Մարիամը կրում է սեւ վերնաշապիկ, նա հավաքել է վարսերը, նախընտրել՝ նուրբ շպար։ Ընտանեկան կադրին կից նա գրառում չի կատարել։