Լրագրող, հեռուստահաղորդավարուհի Արուս Տիգրանյանն ամուսնու հետ մեկնել է հանգստի, որտեղից պարբերաբար կիսվում է ջերմ լուսանկարներով։
Ինստագրամյան իր էջում հրապարակված կադրերում Արուսն ու նրա ամուսինը պատկերված են լողափին։ Ամուսինները ջերմ գրկախառնված են։ Հաղորդավարուհին կրում է բաց երանգի զգեստ։ Նրա մազերը հավաքված են, իսկ կերպարը համադրել է արեւային ակնոցի հետ։
Հրապարակմանը կից նա գրել է.
«Մի տարեկան մարդ ու կնիկ ենք: Լիքը հուզիչ բաներ կգրեի, բայց ճամփեքին ենք) Գնում ենք Դալիի հայրենիք` Ժիրոնա: Հենց հասնենք, ձեր շնորհավորանքները կկարդանք»։