Հաղորդավարուհի Յանա Դանիելյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ դերասան, հաղորդավար Սուրեն Փահլեւանյանի հետ։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում հաղորդավարուհին կրում է սպիտակ գույնի, համարձակ դեկոլտեով երեկոյան զգեստ։ Նրա մազերը հավաքված են, նուրբ դիմահարդարմամբ է։ «Նիկելե հարսանիք։ Մեր ընտանիքը 12 տարեկան է», - ընտանեկան հրապարակումն այսպես է մակագրել հաղորդավարուհին։