Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին պատկերված է ամուսնու հետ։ Լուսանկարն արվել է գեղեցիկ բնապատկերի ֆոնին, զույգը ջերմ գրակախառնված է։ Մեկնաբանություններում Անահիտը մեջբերել է Համո Սահյանի բանաստեղծությունը։ Հետեւորդները հաճոյախոսություններ են արել զույգին։

 

Օրեր առաջ հրապարակված կադրերում Անահիտը սպիտակ հագուստ էր կրում ու արձակել էր մազերը։ Դերասանուհին գրեթե շպարված չէր։ Նրա ձեռքին ծաղիկների գեղեցիկ փունջ էր։ «Բարի լույս... ուզում եմ դրականն ու բարին տարածվի... անսահման սեր բոլորիդ...»,- հրապարակումը մակագրել էր դերասանուհին։