Լոսանջելեսաբնակ երգչուհի Լիլուն շարունակում է իր հետեւորդ-երկրպագուներին ուրախացնել իր նոր լուսանկարներով, զվարճալի տեսանյութերով, ամուսնու հետ ջերմ հարաբերություններով, որդու առօրյայով ու ժամանցով:
Երգչուհին սոցցանցերում լինելով շատ ակտիվ Instagram-ի իր էջում նոր ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամուսնու՝ Արկադի Վարդանյանի հետ։ Կադրում զույգը ջերմ գրկախառնված է։ Լիլուն կրում է սեւ գույնի վերնաշապիկ-զգեստ, նույն երանգի ցածրակրունկներ։Նա հավաքել է վարսերը, նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից երգչուհին գրառում չի կատարել, սակայն երկրպագուները շտապել են արտահայտել իրենց հիացմունքը՝ գրելով․ «Գեղեցիկ զույգ», «Հրաշք ընտանիք», «Գեղեցիկ զույգ»։