Դերասանուհի Եվա Զոհրաբյանը իր ինստագրամյան էջում ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։
Հրապարակված լուսանկարը արվել է հարսանեկան արարողության օրը։ Եվան հարսանեկան շքեղ զգեստով է, իսկ նրա ամուսինն ամուր ու ջերմ գրկել է դերասանուհուն։
Հապարակմանը կից Եվան գրել է.
«Սա մեր երջանիկ և անմոռանալի օրն էր: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝անկեղծ, ուժ տվող խոսքերի համար: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր աղջկա կյանքում այս օրը լինի պայծառ, ուրախությունով լի, երջանիկ օր, ինչպես իմն էր: Ես այնքան շնորհակալ եմ մեր ապրած ամեն վայրկյանի համար: Օրվա ամեն մի պահը լցված էր ջերմությամբ, շնորհիվ մեր կողքին գտնվող սրտացավ ընկերների և հարազատների: Սիրում եմ Ձեզ շաաաատ»: