Լիլուի կյանքում օրերս կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել։ Երգչուհին, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, ամուսնացել է սիրելիի՝ Արկադի Վարդանյանի հետ։
Իսկ այսօր իր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված լուսանկարներում երգչուհին պատկերված է ամուսնու հետ։ Զույգը ջերմ ու մեղմ գրկախառնված է: Կադրերից մեկում Լիլուն երեկոյան շպարով է․ ընդգծված աչքեր, մեղմ շրթունքներ, կրում է ճերմակ զգեստ։ Իսկ մյուս լուսանկարում նա կարմիր հանդերձանքով է, կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակումներին կից նա գրառում չի կատարել։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարներում երգչուհին պատկերված էր ամուսնու ու որդու հետ։ Զույգը մեղմ գրկախառնված էր, իսկ Լիլուի որդին նստած էր Ձմեռ պապի կողքին։ «Շնորհավոր Սուրբ ծնունդ»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր Լիլուն՝ օգտագործելով նաեւ «ընտանիք», «սեր» հեշթեգերը։