Երգչուհի Լիլուն, ով սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, նոր ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապակված կադրերում Լիլուն պատկերված է ամուսնու՝ Արկադի Վարդանյանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է, իսկ լուսանկար արվել է Լաս Վեգասում։ Լիլուն կրում է ուսերը բաց սեւ երանգի երկար զգեստ։ Նա հավաքել է վարսերը, նուրբ շպարով է։ Կերպարն ամբողջացնում են ոճային պայուսակն ու փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հեշթեգերում նշել է «#ընտանիք #Վեգաս» բառերը։