Երգչուհի Լիլուն արխիվային ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է որդու ու ամուսնու հետ. զույգի հարսանիքը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին։ Կադրերն արվել են եկեղեցում, բոլորը սպիտակ հագուստ են կրում։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ, միջին երկարության զգեստ էր կրում։ Նա նույն գույնի բարձրակրունկ երկարաճիտներ էր ընտրել, վառ պայուսակ։ Լիլուն արձակել էր մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ Լուսանկարը մեկնաբանված չէր։