Դերասանուհի Սիլվի Բարկովան, որն ամուսնությունից հետո տեղափոխվել էր Հնդկաստան, նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրում դերասանուհին ամուսնու հետ է։ Նրանք ջերմ ու ամուր գրկախառնված են։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել է․ «Իմ կարանտին»։

 

Դերասանուհին, որն ամուսնությունից հետո բնակվում է Հնդկաստանում, այնտեղի հայտնի հեռուստասերիալներից մեկում նկարահանվելու առաջարկ է ստացել: Դերասանուհին արդեն վարժ տիրապետում է հնդկերենին, ինչն էլ օգնել է, որ միանգամից ընտրվի գլխավոր դերերից մեկի համար: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սիլվին նշել էր, որ իր խաղընկերները լինելու են «Մերժվածը» սերիալի աստղեր Թինա Դատան եւ Նանդիշ Սանդուն: